Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով. med-practic.com

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով. med-practic.com

AMADeA ասոցիացիայի, Eternal Nation և Gateway Industry Inc միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ հունիսի 19-20-ը Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով։ Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես եկան անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և այլն։

 

Հմայակ Սիսակյան


ԵՊԲՀ N 1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ․, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը  մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը միտված էր ոլորտի ինովացիոն կարողությունների զարգացմանը։


«Այն լուսաբանում էր արդի սրտաբանության ոլորտում վերջին տասը տարվա ընթացքում տեղի ունեցած նորությունները, որոնք, ցավոք, Հայաստանում դեռևս չեն կիրառվում` տեխնիկական և ֆինանսական սահմանափակ կարողությունների պատճառով։  Բայց, իհարկե, վաղ, թե ուշ բոլոր մեթոդները կկիրառվեն նաև Հայաստանում, և սա հիմք է ստեղծում տեսական գիտելիքներ պաշարելու համար, որպեսզի նոր մոտեցումները կիրառենք գործնականում»։

 

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով


Պրոֆեսորը նշեց, որ աշխարհի առաջատար մասնագետներն առցանց տարբերակով և դասախոսություններով մասնակցում էին գիտաժողովին։


«Նրանց հետ քննարկումները բավականին հետաքրքիր էին՝ կապված բուժման խնդիրների, նոր մոտեցումների կիրառման մեթոդների, ինչպես նաև ախտորոշման խնդիրների շուրջ։ Վերջին մեկ տարում նման հնարավորություն չի եղել՝  մասնագիտական կարծիքներ փոխանակելու ու վերջին նորություններին տեղեկացված լինելու, և սա լավ հնարավորություն էր»։

 

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով

 
Գիտաժողովի համակազմակերպիչ, ինվազիվ սրտաբան, Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետ Սարգիս Կիրամիջյանը մեզ հետ զրույցում հայտնեց․  


«Ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում։ Ինքնին ոգևորում է այն միտքը, որ աշխարհի տարբեր ծայրամասերից գիտաժողովին մասնակցելու ցանկությունն են հայտնել անվանի սրտաբաններ։ Հարկ է նշել, որ բավականին բարդ էր համաժողով կազմակերպելը։ Ցավոք, համավարակի պատճառով, Եվրոպայից ու ԱՄՆ-ից չկարողացան Հայաստան գալ հայտնի փորձագետներ, սակայն նրանք միացան առցանց, և բավականին հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան»։   

 

Սարգիս Կիրամիջյան


Խոսելով գիտաժողովին ընդգրկված թեմաների մասին՝ Ս․ Կիրամիջյանը նկատեց․


«Թեմաները փորձել էինք ընտրել այնպես, որ հետաքրքիր լինեն ո՛չ միայն սրտաբաններին, այլ նաև հարակից մասնագիտությունների բժիշկներին (ներզատաբաններ, ընտանեկան բժիշկներ, շտապ  օգնության բժիշկներ)։ Գիտաժողովը, անշուշտ, հետաքրքիր էր նաև բժշկական համալսարանում սովորող ուսանողների, կլինիկական օրդինատորների համար։  
Այս անգամ առանձնացրել էինք սիրտ-անոթային հիվանդությունները։ Ծավալը բավականին մեծ էր, և գրեթե անհնար էր երկու օրվա ընթացքում խոսել այդ ամենի մասին։ Չէինք կարող անտեսել նաև սրտի կառուցվածքային խնդիրները՝ սրտամկանի (բնածին և ձեռքբերովի), փականների հիվանդություններ, առիթմոլոգիական միջամտություններ և այլն»։

 

 Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով


Գիտաժողովի համակազմակերպիչ, Մադրիդի Գրեգրիո Մարանյոնայի անվան Համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ինվազիվ սրտաբան Լիլիան Գրիգորյանը գտնում է, որ փորձի ու կարծիքների փոխանակումը շատ կարևոր է բժիշկների համար։


«Չնայած առկա դժվարություններին՝ մեզ հաջողվեց կազմակերպել բարձր մակարդակի միջոցառում։ Մոտավորապես 30 խոսնակ աշխարհի տարբեր երկրներից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, և բոլորն անվանի փորձագետներ, սիրով համաձայնել էին մասնակցել գիտաժողովին։ Բոլոր թեմաներն, ինքնին, հետաքրքիր էին, քննարկումները՝ նույնպես։

 

Լիլիան Գրիգորյան


Մեզ՝ բժիշկներիս, շատ կարևոր է մասնագիտական փորձի ու կարծիքների փոխանակումը։  


Հուսով եմ, որ այսպիսի միջոցառումները կօգնեն կրթության շարունակական բնույթն ապահովելու հարցում։ Ինքս երեք հետազոտական բնույթի հաղորդում եմ ներկայացրել այս գիտաժողովին»։  

 

Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով

 

 




Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի
Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի

Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ և խրախուսմամբ՝ Մասնագիտական զարգացման...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով
7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով

Հարգելի գործընկերներ


Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ